Միջազգային 

Ալիևն ու Դավութօղլուն քննարկել են ԼՂ հիմնահարցը

analitik.am

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Անկարայում հանդիպել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ: Այս մասին տեղեկացնում է ադրբեջանական APA գործակալությունը:


Հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնաին Ղարաբաղի հակամարտության շուտափույթ կարգավորման անհրաժեշտության հարցը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ խնդիրը պետք է կարգավորվի «Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում»:

 

Ալիևն ու Դավութօղլուն ընդգծել են Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու նախագծի կարևորությունը: Կողմերը գոհունակություն են հայտնել նաև տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ բնագավառներում թուրք-ադրբեջանական հարաբերությունների առնչությամբ:

Նույն շարքից