Միջազգային 

Եվրախորհուրդը և Եվրահանձնաժողովը համակարծիք են

analitik.am

Եվրամիության խորհուրդը եւ Եվրահանձնաժողովը «համակարծիք են այն բանի շուրջ, որ Ռուսաստանի վրա պետք է շարունակվի ճնշումը պատժամիջոցների ճանապարհով»: Այդ մասին Եվրախորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:


«Պատժամիջոցներ կան: Դրանք ազդում են տնտեսության վրա: Քաղաքականության վրա դրանք գուցե նույնպես կսկսեն ազդել»,- ասել է նա: ԵՄ-ի ներկայացուցչի խոսքով՝ պատժամիջոցների վերացման հարցը կախված կլինի ուկրաինական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ «իրադրության կոնկրետ փոփոխություններից»:


Դրա հետ մեկտեղ, ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Մոգերինին ընդգծել է, որ պատժամիջոցների միջոցով գործադրվող ճնշումը չի դադարեցնում երկխոսությունը: «Դա չի նշանակում, որ մենք չպետք է խոսենք Մոսկվայի հետ»,- նշել է նա:


Ավելի վաղ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կապակցությամբ ԵՄ-ի հետագա քայլերը քննարկվելու են մարտին:

Նույն շարքից