Միջազգային 

Չավուշօղլուն՝ 1915-ի դեպքերի և ԱՄՆ-ի հետ հարաբերությունների մասին

analitik.am

Թուրքիան չի ցանկանում Հայոց ցեղասպանության պատճառով փչացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:

 

Թուրքական «Միլլիյեթ» պարբերականին տված հարցազրույցում Չավուշօղլուն պատասխանել է մի շարք հարցերի՝ Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների (ահաբեկչությունների), ահաբեկիչների գործունեության, Կիպրոսի հարցի և Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

 

Ի թիվս այլնի՝ նա անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանն ու ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին:

 

-Ապրիլի 24-ին Հայկական պնդումների վերաբերյալ ԱՄՆ-ի կեցվածքը կարո՞ղ է փոխվել:

 

-Մենք ԱՄՆ-ի հետ լավ հարաբերություններ ունենք: Չէինք ցանկանա, որ դրանք փչանան:

 

- Ասել էիք, որ 1915թ.-ի հայկական թեզերի ուղղությամբ աշխատում է Թուրքիայում գործող «զուգահեռ պետությունը»: Ի՞նչ ապացույց կա: Գյուլենի (նկատի ունի ԱՄՆ-ում բնակվող թուրք գործիչ, էրդողանի հակառակորդ Ֆեթհուլլահ Գյուլենին-Tert.am) արտահանձնելու հարցում ի՞նչ է տեղի ունենալու:

 

 -Զուգահեռ պետությունն ԱՄՆ-ում, Եվրոպայում Թուրքիայի դեմ գործող ինչ լոբբի որ կա, նրանց հետ համագործակցում է: Հայկական սփյուռքի հետ աշխատող կոնգրեսականների ու սենատորների հետ կապի մեջ են: Նվիրատվություն է անում, Թուրքիայի դեմ որոշումների կայացում է ցանկանում: Գյուլենի հարցով դատավճիռը հասել է Արդարադատության նախարարություն: Գործընթացը շարունակվելու է:

Նույն շարքից