Տնտեսություն 

Պատժամիջոցների հետևանքով ՌԴ-ն կարող է զրկվել 1 տրլն դոլարից. Bank of America Merill Lynch

Էներգետիկայի ոլորտում Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ կարող են  հանգեցնել  նավթի արդյունահանման ծավալների նվազմանը և բյուջեի եկամուտների 27-65 մլրդ ԱՄՆ դոլար կորստին, որի արդյունքում արդյունաբերությունը կզրկվի 1 տրլն ԱՄՆ դոլարի ներդրումներից, իսկ «Ռոսնեֆտ»-ը կկորցնի աճի հիմնական կատալիզատորը:


Նման եզրահանգման են եկել   Bank of America Merill Lynch-ի վերլուծաբանները:  


ԱՄՆ-ը և ԵՄ-ը ռուսական նավթի  նկատմամբ պատժամիջոցներ են սահմանել այս տարվա հուլիսից: «Մենք դադարեցնում ենք առանձին ապրանքների ու տեխնոլոգիաների արտահանումը ռուսական էներգետիկ սեկտորի համար։ Մենք տարածում ենք մեր պատժամիջոցները ռուսական այլ բանկերի և պաշտպանական ընկերությունների վրա։ Եվ մենք սառեցնում ենք վարկերը, որոնք նպաստում էին Ռուսաստան ապրանքների արտահանմանը, ինչպես նաև Ռուսաստանում տնտեսական զարգացման նախագծերի ֆինանսավորումը»,- ասել է Օբաման։

Նույն շարքից