Միջազգային 

Անն Բրասերը երկօրյա այցով ժամանում է Կիև

analitik.am

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Անն Բրասերը երկօրյա այցով ժամանում է Կիեւ: Այդ մասին  ՌԻԱ Նովոստիին հայտնել է Վեհաժողովի աշխատակազմի ներկայացուցիչը:


Նրա խոսքով՝ Բրասերը կմասնակցի Վեհաժողովի այսպես կոչված նախագահական կոմիտեի (ԵԽԽՎ-ի ղեկավարը, հինգ առաջատար քաղաքական խմբերի ղեկավարները եւ ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղարը) նիստին:


«Պլանավորվում է, որ կոմիտեն կհանդիպի Ուկրաինայի նախագահի, վարչապետի, Գերագույն ռադայի խոսնակի, ԱԳ նախարարի, խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ինչպես նաեւ ԵԽԽՎ-ում Ուկրաինայի պատվիրակության ներկայացուցիչների հետ»,- ասել է նա:


Սպասվում է, որ հունվարի վերջին ԵԽԽՎ-ի նստաշրջանում կքննարկվի Ուկրաինայի հումանիտար իրադրությունը:

Նույն շարքից