Միջազգային 

Ստամբուլում մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հակաահաբեկչական գործողությունն է իրականացվում

analitik.am

Ստամբուլի ոստիկանությունը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ հակաահաբեկչական գործողությունն է իրականացնում քաղաքում:

 

Ինչպես տեղեկացնում է թուրքական Haber7 լրատվական կայքը, հերթական գործողությունը, որը կրում է «Կարիճ» անվանումը, իրականացվում է Ստամբուլի 6 շրջանում:

 

Առաջին նմանօրինակ գործողությունը տեղի էր ունեցել երկուշաբթի: Գործողության ընթացքում ձերբակալվածների թվի մասին ոստիկանությունը տեղեկություններ չէր հաղորդել:

 

Անցյալ տարվա դեկտեմբերին Թուրքիայում ահաբեկչական երկու գործողություն էր տեղի ունեցել:

Նույն շարքից