Միջազգային 

Ուզբեկստանի գործող նախագահը որոշել է պայքարել նախագահի պաշտոնում վերընտրվելու համար

analitik.am

2015թ. մարտի 29-ին Ուզբեկստանում տեղի կունենան նախագահական ընտրություններ: Հայտնի է դարձել, որ երկրի գործող նախագահ Իսլամ Քարիմովը որոշել է պայքարել նախագահի պաշտոնում վերընտրվելու համար:


Հանրապետության Լիբերալ-դեմոկրատական կուսակցության համագումարի ընթացքում առաջադրվել ու հաստատվել է 76-ամյա Քարիմովի թեկնածությունը:


Լրատվամիջոցների փոխանցմամբ Քրիմովի հնարավոր մրցակիցներն են վարչապետ Ռուստամ Ազիմովի եւ Ուզբեկստանի հատուկ ծառայության պետ Ռուստամ Ինոյաովը, հայտնում է Informing-ը:


Ուզբեկստանում երկրի նախագահն ընտրվում է 5 տարի ժամկետով: Պետության ղեկավարի պաշտոնին կարող են հավակնել 30 տարին լրացած եւ Ուզբեկստանի տարածքում առնվազն 10 տարի (անմիջականորեն ընտրություններից առաջ) բնակվող անձինք:


Ուզբեկստանում նախոր նախագահական ընտրությունները կայացել են 2007թ, որի արդյունքներով Քարիմովն արդեն երեք անգամ անընդմեջ ընտրվել է նախագահի պաշտոնում:

Նույն շարքից