Միջազգային 

Ղարիբաշվիլին 2015 թվականը Վրաստանում հայտարարել է հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի

analitik.am

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին կառավարության՝ հունվարի 15-ին կայացած նիստում 2015 թվականը երկրում հայտարարել հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի, տեղեկացնում Է «Նովոստի Գրուզիա»-ն:


2014 թվականի նոյեմբերին Վրաստանի աշխատանքի, առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարար Դավիդ Սերգեենկոյի ԱՄՆ այցի ընթացքում համաձայնություն Էր ձեռք բերվել, ըստ որի՝ 2015 թվականին ԱՄՆ-ից Վրաստան Է բերվելու հեպատիտ C-ի բուժման պատրաստուկ՝ սոֆոսբուվիր, որը հասանելի կլինի հանրապետությունում բնակվող հիվանդների համար:


«Այս տարի մեր կառավարության գլխավոր մարտահրավերը լինելու Է հեպատիտ C-ի լրիվ հաղթահարումը, ուստի մենք 2015 թվականը հայտարարում ենք հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի»,-ասել Է Ղարիբաշվիլին:


Նրա խոսքով՝ Վրաստանում հեպատիտ C-ի խնդիրը երկար տարիներ եղել Է անհաղթահարելի, բայց «կառավարության մեծ ջանքերի շնորհիվ այսօր խոսքն այդ հիվանդության լիակատար հաղթահարման մասին Է»:

Նույն շարքից