Միջազգային 

Արևմուտքը չի փոխարինի Ռուսաստանին. Լուկաշենկո

analitik.am

Բելառուսը մտադիր է կարգավորել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, սակայն «Ռուսաստանին ոչ ոք չի փոխարինի», հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, փոխանցում է Корреспондент-ը։

 

«Ռուսաստանին ոչ ոք չի փոխարինի։ Եվ երբ մենք երկխոսություն ենք վարում Արևմուտքի, ԵՄ-ի, Ամերիկայի և ուրիշների հետ, մենք միայն մեկ հարց ենք տալիս, և ես այդ մասին բացահայտ ասում եմ՝ դուք կփոխարինե՞ք Ռուսաստանին։ Ո՛չ։ Այդ դեպքում ինչո՞ւ եք մեզ ներքաշում դրա մեջ։ Եղբայրական Ուկրաինայի օրինակով մենք արդեն համոզվեցինք, թե ինչի է դա վերածվում ծայրահեղ դեպքում»,- ասել է Լուկաշենկոն։

 

Նա նշել է, որ Բելառուսը սերտորեն կապված է Ռուսաստանի հետ պատմականորեն և տնտեսությամբ։

 

«Եվ երբ մեզ համար դժվար էր, ինչպես էլ որ պատահեր, ինչ էլ որ պատահեր, Ռուսաստանը միշտ նեցուկ է եղել։ Սակայն չի եղել առանց խնդիրների, որոնք, ի դեպ, ստեղծվել են անիմաստ տեղը»,- նշել է նախագահը։

 

Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Բելառուսը միշտ բացահայտ հայտարարել է իր դիրքորոշման մասին և «երբեք դավաճանի պես չի պահել իրեն Ռուսաստանի հանդեպ»։

Նույն շարքից