Տնտեսություն 

ՌԴ-ից մինչև 150 մլրդ դոլարի կապիտալի արտահոսք կարող է լինել

analitik.am

Պատժամիջոցների արդյունքում Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կարճաժամկետ հեռանկարում արդեն կարող է հասնել 150 մլրդ ԱՄՆ դոլարի: Ինչպես հաղորդում է  «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, այս մասին կանխատեսում են Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետները:


Ըստ մասնագետների ԱՄՆ-ի ու ԵՄ-ի նոր պատժամիջողները, որոնց հետևանքով ռուսական պետական ընկերություններն ու բանկերը զրկվում են արևմտյան կապիտալի շուկային դիմելու հնարավորությունից, ավելի հրատապ կդարձնեն կորպորատիվ պարտքի վերաֆինանսավորման խնդիրը, ինչն իր հերթին կհանգեցնի  մաքուր կապիտալի արտահոսքի աճի: Այն կարող է հասնել 130-150 մլրդ ԱՄՆ դոլարի:

 

Նույն շարքից