Միջազգային 

Ֆրանսիայի նախագահը մուսուլմաններին համարում է ֆանատիզմի զոհ

analitik.am

Ըստ Օլլանդի՝  ծայրահեղ իսլամիզմը դարձել է մուսուլմանների դեմ շարժման պատճառ:

Ինչպես հայտնում է Ռիա Նովոստին, Օլլանդը Փարիզի Արաբական Աշխարհի համալսարանում կայացած միջազգային  ֆորումի ժամանակ մուսուլմաններին անվանել է ֆունդամենտալիզմի գլխավոր զոհ:

«Մուսուլմանները ֆանատիզմի, ֆունդամենտալիզմի և անհանդուրժողականության գլխավոր  զոհերն են»,-ասել է նախագահ Օլլանդը:

Նա ընդգծել է, որ Ֆրանսիայում ապրող մուսուլմանների համար գործում են նույն օրենքներն ու պարտավորությունները, ինչպես  երկրում ապրող մյուս բնակիչների համար:

Համալսարանի ճակատային մասում կարմիր տառերով գրված կարգախոսն է՝ "Nous sommes tous Charlie" («Մենք բոլորս Շարլի ենք») :

Նույն շարքից