Միջազգային 

Պակիստանում ամերիկյան անօդաչու սարքերն ոչնչացրել են 6 ահաբեկիչների

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Վազիրիստան շրջանում ամերիկյան անօդաչու սարքերի ռմբակոծության հետեւանքով ոչնչացվել է առնվազն 6 ահաբեկիչ:

 

Այդ մասին հայտնել է պակիստանյան  Express Tribune պարբերականը, նշելով, որ ահաբեկիչները հրթիռակոխության են ենթարկվել Շավալի շրջանում կենտրոնացված  թալիբների խմբավորումները:

 

Չնայած այն հանգամանքին, որ պաշտոնական Իսլամաբադը դեմ է ամերիկյան օդուժի նման հարվածներին իր տարածքում, դրանք իրականացվում են պարբերաբար:

Հիշեցնենք, որ ամերիկյան օդուժը իր գործողություններն իրականացնում է Աֆղանստանում տեղակայված իր ռազմաբազայից:

 

Նույն շարքից