Միջազգային 

Օբաման ու Մերկելը կրկին կարեւորել են մինսկյան համաձայնագրերի կատարման անհրաժեշտությունը

analitik.am

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քննարկել են Դոնբասում տեղի ունեցող վերջին իրադարձությունները:

 

Այդ մասին տեղեկացրել են Սպիտակ տան մամուլի ծառայությունից, նշելով որ երկու երկրների ղեկավարները մասնավորապես քննարկել են Ուկրաինային օգնություն ցուցաբերելու ու այդ երկրում բարենորոգումներ իրականացնելու խնդիրները:

 

Մերկելն ու Օբաման իրենց անհանգստություննեն արտահայտել արեւելյան Ուկրաիայում բռնությունների վերսկսման կապակցությամբ եւ կրկին շեշտել մինսկյան ձեւաչափի կատարման անհրաժեշտությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նույն շարքից