Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Գերմանիայի ոստիկանությունը Ներքին Սաքսոնիայում իրականացրած հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալել է վերջերս Սիրայից հետ վերադարձած ԻՊ ահաբեկչին:
Գերմիանիայի ու Թունիսի քաղաքացիություն ունեցող 26-ամյա կասկածյալ Այուբը մեղադրվում է 2014թ.-ին ԻՊ-ի շարքերը համալրելու ու Սիրայում ռազմական գործողություններին մասնակցելու մեջ:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայում իրականացված ահաբեկչական գործողություններից հետո եվրոպական երկրներում իրականացվում են հակաահաբեկչական գործողություններ: