Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը,Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեսթը հայտարարել է, որ Իրանի միջուկային խնդրի կարգավորումը չի լուծի Թեհրանի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները: Այս մասին հայտնում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էրնեստը, նշելով, որ ԱՄՆ-ը Իրանի հետ կունենա խնդիրներ նույնիսկ այն պարագայում, եթե նույնիսկ լուծվի Իրաանի միջուկային խնդիրը:
Պաշտոնյան, մասնավորապես, հայտարարել է, որ ԱՄՆ-ն միևնույն է՝ բազմաթիվ հարցեր կունենա Իրանի կառավարությանը, նույնիսկ՝ եթե Իրանի միջուկային խնդիրը լուծվի:
Նա նշել է, որ Վաշինգտոնը շահագրգռված է Իրանի միջուկային խնդրի լուծմամբ:
Հիշեցնենք, որ նախօրեին Իրանը մեղադրանքներ էր ներկայացրել իր մոտ պահվող ամերիկացի լրագրողներին: