Ռուսաստանը հեռանկարներ չունի «Մեծ յոթնյակի» (G7՝ Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Իտալիա, Կանադա, ԱՄՆ, Ֆրանսիա, Ճապոնիա) գագաթաժողովին մասնակցելու համար, որը կանցկացվի 2015-ի հունիսին Բավարիայում, հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է Deutsche Welle-ն։
Նրա խոսքով՝ «G7-ը, իսկ նախկինում՝ G8, միշտ էլ դիտարկվել է որպես արժեքների միասնական համակարգ ունեցող միություն», սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմի անեքսիան և Ուկրաինայի իրադարձությունները լուրջ նահանջ են ընդհանուր «Մեծ յոթնյակի» համոզմունքներից։
Մերկելը հաստատել է, որ հակված է Մոսկվայի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը։ Միևնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Ռուսաստանի տնտեսական ապակայունացումը չի գտնվում Արևմուտքի հետաքրքրությունների շրջանակում և նրա նպատակը չէ։ Նա ընդգծել է նաև, որ ռուսական իշխանություններն իրենք պետք է նպաստեն տուգանային միջոցների չեղարկմանը։