Միջազգային 

Օբաման և Մերկելը քննարկել են Ուկրաինայի ռազմաքաղաքական իրադրությունը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսային բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի իրադրության շուրջ՝ քննարկելով երկրին ցուցաբերվող ֆինանսական աջակցության հարցերը, ինչպես նաեւ հանրապետության ռազմաքաղաքական դրությունը,  ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:


«Երկու երկրների ղեկավարները քննարկել են ֆինանսական աջակցությունն Ուկրաինային՝ ընդհանուր միջազգային օգնության համատեքստում: Ղեկավարները նաեւ անհանգստություն են հայտնել Ուկրաինայի արեւելքում անջատականների ակտիվության  կապակցությամբ եւ հավաստել հակամարտության խաղաղ կարգավորման համար Մինսկում ստորագրված համաձայնությունների ամբողջական եւ շուտափույթ իրագործման անհրաժեշտության վերաբերյալ իրենց պայմանավորվածությունը»,- ասված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ:


ՌԻԱ Նովոստին նշում է, որ հունվարի 9-ից Դոնբասում սաստկացել են ընդհարումները ուկրաինացի ուժայինների եւ աշխարհազորայինների միջեւ:

Նույն շարքից