Միջազգային 

Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանին՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում. Էրդողան

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 15-ին կայացած հանդիպումից հետո հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, տեղեկացնում է Sabah-ը:

 

Էրդողանը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործով զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահների եռյակը պարզապես զբաղեցնելու քաղաքականություն է կիրառում:

 

«Լեռնային Ղարաբաղի հարցն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում խաղաղ ճանապարհով կարգավորելու համար Ադրբեջանին մեր աջակցությունն ենք շարունակելու ցուցաբերել: Շատ զգայում ենք այդ հարցում, և մեր տեսակետը հայտնում ենք ամեն հնարավոր առիթի դեպքում: Դրանից հետքայլ անել հնարավոր չէ»,-հայտարարել է Էրդողանը՝ հիշեցնելով, որ Թուրքիան նախագահելու է G-20-ում և իրավունք է ստանալու նաև Ադրբեջանին հրավիրել:

 

Ալիևն իր հերթին նշել է, որ Թուրքիան աշխարհի ուժային կենտրոններից մեկն է դարձել: «Որքան ուժեղ լինի Թուրքիան, այդքան ուժեղ կլինի Ադրբեջանը»,- հայտարարել է նա:

Նույն շարքից