Տնտեսություն 

Թուրքիան ԱՄՆ-ից գնելու է «օդ-օդ» դասի միջին հեռահարության հրթիռներ

analitik.am

Թուրքիան պատրաստվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներից գնել 320 մլն դոլար արժողությամբ հրթիռներ, հաղորդում է « Ermeniahber»-ը: Գործարքի հիմնավորումն այն է, որ տարածաշրջանի երկրներում ի հայտ եկած ճգնաժամը էլ ավելի մեծ հրատապություն է հաղորդել Թուրքիայի պաշտպանական համակարգի ամրապնդմանը:


Ըստ թուրքական «Իլքբեն» լրատվական կայքի` ԱՄՆ-ն Թուրքիային վաճառելու է մեծ քանակությամբ «AMRAAM» տեսակի հրթիռներ: Անկարան ցանկություն է հայտնել ԱՄՆ-ից գնել «օդ-օդ» դասի միջին հեռահարության 145 հրթիռներ: ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն է տվել վաճառքին: Այժմ հարցը կոնգրեսում է: Վաճառքի շրջանակներում նախատեսվում է նաև նյութատեխնիկական օժանդակություն:

 

Նույն շարքից