Միջազգային 

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը ժամանում Է Վրաստան

ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը հունվարի 16-ին պաշտոնական այցով ժամանում Է Վրաստան: Ինչպես տեղեկացնում Է ԱԳ նախարարությունը, այցի շրջանանկներում Սպենսերը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի եւ պատգամավորների, ինչպես նաեւ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Դոնդուայի հետ:


«Գրուզիա Online»-ը նշում Է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում Է քննարկել Վրաստանի եւ ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի համագործակցության ընթացիկ հարցերը եւ հեռանկարները:


ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան կավարտվի հունվարի 19-ին:

Նույն շարքից