Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին հրավիրել է Թուրքիա՝ ապրիլի 24-ին մասնակցելու Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառմանը։ Այս մասին թուրքական «Միլլիյեթ» թերթի հետ զրույցում նշել է թուրքական կառավարության մի պաշտոնյա, ում անունը չի բացահայտվում։
«Աշխարհի տարբեր երկրների 102 բարձրաստիճան պաշտոնյաներ այդ միջոցառմանը մասնակցելու հրավեր են ստացել։ Էրդողանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Չանաքքալեի (Դարդանելի) ճակատամարտի 100-ամյա տարելիցը նշելու համար հրավեր է ուղարկել նաև Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ում ուղղված նամակում, մասնավորապես, գրված է. «Միասին ենք կռվել այդ ճակատամարտում, այդ իսկ պատճառով հրավիրում եմ նաև Ձեզ»։
Էրդողանն ապրիլի 24-ին Թուրքիա է հրավիրել նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային», – ասել է պաշտոնյան։