Միջազգային 

Ֆրանսիայի վարչապետը հայտարարել է Փարիզի ահաբեկչությունների և Բելգիայում հատուկ գործողության միջև կապի բացակայության մասին

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել է, որ չկան բացահայտ ապացույցներ, որ Բելգիայում անցկացված հակաահաբեկչական գործողության և Փարիզում անցած շաբաթ տեղի ունեցած հարձակումների միջև գոյություն ունի «ուղիղ» կապ, հաղորդում է gazeta.ru-ն:

 

«Մենք կարծում ենք, որ ուղիղ կապ չկա երկու դեպքերի միջև»,- ասել է Վալսը:

«Ընդհանուրն այն է, որ ահաբեկիչները ցանկանում են հարձակվել մեր արժեքների վրա, մեր համերկրացիների վրա»,- հավելել է վարչապետը:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Բելգիայում անցկացված հակաահաբեկչական գործողության ընթացքում ձերբակալվել է 13 մարդ, ևս երկուսը սպանվել են:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-9-ն ընկած հատվածում հարձակումների է ենթարկվել Փարիզում գտնվող Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունը և հրեական մի խանութ: Ընդհանուր առմամբ հանցագործների զոհ է դարձել 17 մարդ:

Նույն շարքից