Իրանի նավթի փոխնախարարի այն հայտարարությունը, որ Թեհրանը պատրաստ է «Nabucco» խողովակաշարով գազ մատակարարել Եվրոպային, դիվանագիտական մտածված քայլ է: Analitik.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Մհեր Բաղդասարյանը:
Նրա խոսքով, Իրանը միշտ էլ նույն քաղաքական կուրսն է առաջ տարել՝ հայտարարելով, որ պատրաստ է գազ մատակարարել Եվրոպային, և այդ հայտարարությունն արել է՝ սեփական վարկանիշը բարձրացնելու նպատակով: «Բայց Իրանին ո՞վ նման բան թույլ կտա: Աշխարհաքաղաքական խառը իրավիճակում դա գործնականում անհնար է, և միամտություն կլինի հավատալ, որ Իրանը կարող է մոտ ապագայում Հին մայրցամաքին գազ մատակարարել »,- ասաց Մհեր Բաղդասարյանը: