Միջազգային 

Փարիզում անհայտ անձը պատանդներ է վերցրել փոստային ծառայությունում

Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող Կոլոմբ արվարձանում անհայտ անձը պատանդներ է վերցրել փոստային ծառայությունում, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով BFMTV-ին:

 

Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակումը չեն կապում ահաբեկչական գործունեության հետ: Դեպքի այլ մանրամասներ չեն հաղորդվում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ հանցագործը զինված է հրազենային զենքով:

 

Պատանդների և վիրավորների թվի մասին տեղեկություն չի հաղորդվում: Չհաստատված տվյալներով՝ պատանդ կարող է դարձած լինել 7-ից 8 մարդ:

 

Հիշեցնենք, որ հունվարի 7-9-ն ընկած հատվածում հարձակումների է ենթարկվել Փարիզում գտնվող Charlie Hebdo շաբաթաթերթի խմբագրությունը և հրեական մի խանութ: Ընդհանուր առմամբ հանցագործների զոհ է դարձել 17 մարդ:

Նույն շարքից