Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը կոչ է արել հաստատուն և հավաքական կերպով պատասխան տալ ահաբեկչությանը: Ըստ AA-ի՝ Օլանդը հայտնել է, որ երկրի քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար պետությունն անցել է գործի՝ անդրադառնալով այդ հարցում միջազգային համագործակցության կարևորությանը:
Նա խոսել է նաև Նիգերիայում «Բոքո Հարամ» կազմակերպության հարձակումների մասին` նշելով, որ դրանք մարդկության դեմ իրագործված հանցագործություններ են: