Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Միջին Արեւելքի տեխնիկական համալսարանի պատմության ֆակուլտետում այսօր կկայանա միջոցառում նվիրված «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին: «Ակոս»-ի աշխատակից Բագրատ Էստուկյանը հայտնեց, որ միջոցառման ավարտին համալսարանում կկայանա ասուլիս, որի ընթացքում կներկայացվի Հրանտ Դինքի գործունեությունը, ներդրումը Հայոց ցեղասպանության ճանաչման գործում:
«Նմանատիպ միջոցառումներ կկայանան Թուրքիայի բազմաթիվ քաղաքներում: Շաբաթ օրը տեղի կունենա Դինքի հիշատակին նվիրված միջոցառում Դիրաբեքիրում: Հաջորդ շաբաթ նախատեսվում են միջոցառումներ Իզմիրում, Ստամբուլում, Բուրսայում եւ Թուրքիայի մի շարք այլ քաղաքներում»,- ասաց Էստուկյանը:
Հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան առջեւ կկազմակերպվի հանրահավաք, որին կհաջորդի ավանդական երթը:
Հրանտ Դինքը թուրքական ազգայնական շրջանակների կողմից սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին «Ակոս»-ի խմբագրատան առաջ: