Միջազգային 

Էրդողանն իր նստավայրն անվանում է աղոթատեղի

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվում է իր նստավայրը կոչել «պալատ»:   Ըստ Milliyet-ի՝ Էրդողանը որոշել է նախագահի նստավայրին տալ «քուլիյե» անվանումը (արաբերենից` հսկայական կառույց, որտեղ կա մզկիթ, աղոթատեղի, բաղնիք, հիվանդանոց, դպրոց, շուկա և այլն):   «Նախագահի նստավայրը մոտ ժամանակներս դառնալու է «քուլիյե»:


Նրանք, ովքեր անհանգստանում են «պալատ» բառից, կարծում եմ` չեն անհանգստանա «քուլիյե» բառից»,- ասել է Թուրքիայի նախագահը: 

Նույն շարքից