Ինչպես Հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությունը բավարական Ալպերում պլանավորված մեծ յոթնյակի երկրների հանդիպմանը չի նախատեսվում: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, նշելով, որ յոթնյակը, իսկ նախկինում ութնյակն իրեն համարել է միասնական արժեհամակարգի կրող, սակայն Ռուսաստանի կողմից Ղրիմի միավորումն ու արեւելյան Ուկրաինայի դեպքերում ռուսական կողմի դերակատարումը համարվում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում:
Մերկելի հայտնել է, որ ներկա իրավիճակում նպատակահարմար չի գտնում Ռուսաստանի մեծ երկրների ղեկավար գագաթաժողովին մասնակցելու հավանականությունը:
Վերջում նա ավելացրել է, որ ԵՄ-ը կշարունակի Ռուսաստանի դեմ իրականացվող պատժամիջոցներն այնքան ժամանակ, քանի դեռ վերջինս չի փոխել իր վերաբերմունքն ուկրաինական հարցում: