Միջազգային 

Ապրիլի 24-ին մեր Ալիև եղբոր հետ այնտեղ ենք լինելու. Էրդողանը Ապրիլի 24-ը պատերազմում հաղթանակի օր է հռչակել. Ալիևը ողջունել է որոշումը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսի ընթացքում կարևոր հայտարարությամբ է հանդես եկել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Թուրքիե» պարբերականը:

 

Նա աշխարհի բոլոր նախագահներին ապրիլի 24-ին հրավիրել է Թուրքիա՝ նշելու Չանաքքալեի պատերազմում Թուրքիայի տարած հաղթանակի 100-ամյակը:

 

«Ապրիլի 24-ին մեր Ալիև եղբոր հետ այնտեղ ենք լինելու»,-հայտարարել է նա:

 

Ալիևն իր հերթին շնորհակալություն է հայտնել իր «սիրելի եղբայր Էրդողանին»՝ հրավերի համար. «Ապրիլի 24-ին Չանաքքալեում կհանդիպենք: Այդ ամսաթվի ընտրությունը շատ կարևոր էր»,-ասել է նա:

 

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը Չանաքքալեի պատերազմի հաղթանակի 100-ամյակին նվիրված միջոցառման անցկացումը Թուրքիայի կողմից որպես ռազմավարական քայլ է դիտարկվել:

 
 

Նույն շարքից