Միջազգային 

Հուսով եմ, որ Գյումրիի ողբերգությունը չի անդրադառնա հայ- ռուսական բարեկամության վրա. Ռիժկով

analitik.am

Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքի կապակցությամբ՝ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից՝ hանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովը ցավակցական հեռագիր է հղել հայկական կողմի ղեկավար, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին: Հեռագրում ասվում է.



«Հարգելի , Հերմինե Միքայելի,


Ռուսաստանի Դաշնության Դաշնային  ժողովի և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը, խորհրդարանին և ողջ հայ ժողովրդին՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի հետ տեղի ունեցած սարսափելի ողբերգության կապակցությամբ: Մեր կառավարությունը  խստիվ դատապարտում է այդ նողկալի արարքը: Գոյություն չունի որևէ  դրդապատճառ, որը կարդարացներ անմեղ մարդկանց սպանությունը: Վստահ ենք, որ մեղավորները կկրեն իրենց պատիժը օրենքի ողջ խստությամբ:  Հուսով ենք , որ այդ ողբերգական իրադարձությունը չի անդրադառնա մեր երկրների բազմամյա բարեկամական հարաբերությունների վրա»:

Նույն շարքից