Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում մի քանի պայթյուններ են իրականացվել, որ արդյունքում սպանվել է 9 մարդ:
Ինչպես հայտնում են Բաղդադի ոստիկանությունից, Առաջին պայթյունն իրականացվել է մայրաքաղաքի հյուսւս-արեւմտյան հատվածում: Այստեղ գրոհայինները ականանետներով ռմբակոծել էին բնակելի շենքեր, ինչի հետեւանքով զոհվել է չորս մարդ, իսկ 13-ը՝ վիրավորվել:
Ավելի ուշ երկրորդ պայթյունը տեղի է ունեցել քաղաքի Էլ- Հուսեյնա թաղամասում, արդյունքում մահացել է 3 իրաքցի:
Թվով երրորդ պայթյունը իրականացվել է քաղաքի արեւմտյան մասում՝ ավտոպահեստամասերի խանութի մոտ: Արդյունքում զոհվել է 2, վիրավորվել 9 մարդ:
Իրավապահների տեղեկությունների համաձայն 2014թ.-ի ընթացքում Իրաքում զոհվել է շուրջ 15 հազար մարդ: