Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը դաշնակիցների օդուժը ռմբակոծել է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող քրդաբնակ Քոբանի քաղաքուի շրջանում տեղակայված ԻՊ գրոհայինների դիրքերը:
Քոբանի քաղաքի ուղղությամբ արձակված ռումբերից ոչնչացվել է ահաբեկիչների 9-ը հենակետեր, ինչպես նաև զինվորական տեղնիկա:
Դաշնակիցներն իրականացրել են ընդհանուր առմամբ 11 հարփակում
Հիշեցնենք, որԻսլամական պետություն ծայրահեղական ահաբեկչական կազմակերպությունը սեպտեմբերից հարձակումներ է գործում Քոբանի քաղաքի վրա՝ փորձելով հսկողություն հաստատել այնտեղ: Ահաբեկիչները հսկողություն են հաստատել քաղաքի մի մասի, ինչպես նաև մերձակայքում գտնվող քրդական շուրջ 300 բնակավայրերի նկատմամբ:
Նախորդ ամսվա ընթացքում քրդերին հաջողվել էր հսկողություն հաստատել քաղաքի 80 տոկոսի վրա:
Միջազգային դաշինք օդուժը սեպտեմբերի վերջից օդային հարվածներ է իրականացնում Սիրիայում ԻՊ-ի դիրքերին, որոնց 50 տոկոսն ուղղվում է Քոբանի քաղաքի մոտ ԻՊ-ի դիրքերին: