ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան համաձայն են, որ «անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ կոշտ պատժամիջոցները պահպանել այնքան ժամանակ, քանի դեռ վերջ չի տրվել արյունալի ագրեսիային Ուկրաինայում»: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման նման հայտարարությամբ է հանդես եկել Բրիտանիայի վարչապետ Քեմերոնի հետ Սպիտակ տանը տրված համատեղ մամուլի ասուլիսում: Քեմերոնն իր հերթին ասել է. «Մենք կշարունակենք ճնշումներ գործադրել Ռուսաստանի վրա, մինչև լուծենք այդ ճգնաժամը»:
Միևնույն ժամանակ աղբյուրին դիվանագիտական շրջանակներից հայտնի է դարձել, որ ԵՄ-ի յոթ երկիր չի ցանկանում սատարել Ռուսաստանի դեմ նոր սպասվող պատժամիջոցներին, որոնց մասին հայտնի էր դարձել նախօրեին: