Տնտեսություն 

Էկոնոմիկայի նախարարությունը կմասնակցի քաղավիացիայի տնտեսական կառավարմանը

analitik.am

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կստանձնի երկրի քաղավիացիայի տնտեսական քաղաքականության կառավարման լիազորությունների մի մասը: Այս մասին որոշում է ընդունվել Կառավարության օգոստոսի 14-ի նիստում:

Մասնավորապես, ԿԱ Քաղավիացիայի գլխավոր վարչությունը կշարունակի հետեւել ավիացիոն սեկտորի տեխնիկական բնույթի պահանջների կատարմանը (թռիչքային պատրաստականությանը եւ ավիաընկերության օդային հավաքակազմի անվտանգությանը):

Ինչ վերաբերում է շուկայի կարգավորման միջոցառումներին (պարբերական եւ չարտերային չվերթների թույլտվությանը), նաեւ ոլորտային  միջազգային պայմանագրերի միացման մասին որոշումներին, ապա այդ պարտավորությունները ՔԳՎ-ն կկիսի Էկոնոմիկայի նախարարության հետ:

Նույն շարքից