Միջազգային 

Սպանություն, որը քննադատել է անգամ ԻՊ-ը. Սիրիայում «Ալ-Կաիդան» դաժանաբար սպանել է մի կնոջ՝ հասարակաց տուն ղեկավարելու համար

analitik.am

«Ալ-Կաիդա» ահաբեկչական խմբավորման անդամները Սիրիայում սառնասրտորեն սպանել են մի կնոջ, ում մեղադրել են հասարակաց տուն ղեկավարելու համար, գրում է Daily Mail-ը։

 

Դաժան սպանությունն ամբողջությամբ նկարահանվել է «Ջաբհաթ ան-Նուսրայի»՝ «Ալ-Կաիդայի» ճյուղի գրոհայիններից մեկի կողմից՝ Մաարաթ ալ Նուման քաղաքում։

 

Տեսանյութում երևում է, թե ինչպես են քաղաքի հրապարակներից մեկում գլխաշորով և սևազգեստ կնոջը ծնկաչոք մահապատժի ենթարկում։

 

Տեսանյութում ահաբեկիչը հայտարարում է, որ Իսլամական դատարանը մեղադրել է կնոջը հասարակաց տուն ղեկավարելու համար։

 

Նշվում է, որ երբ տեսանյութը հրապարակվել է սոցիալական ցանցերում՝ այն քննադատության է արժանացել նույնիսկ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից, որը հարցրել է՝ «Շարիաթի ո՞ր օրենքով է նման բան թույլատրվում»։

Նույն շարքից