Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն անհրաժեշտ է համարում, որ միջազգային հանրությունը զբաղվի սիրիական Հալեպ քաղաքի օդային տարածքը ոչ թռիչքային գոտի հայտարարելու հարցով. հաղորդում է TACC գործակալությունը: «Խնդիրը միայն Իսլամական պետության ծայրահեղականների դեմ պայքար չէ: Անհրաժեշտ է Հալեպի օդային տարածքը ոչթռիչքային գոտի հայտարարել, որպեսզի գոնե այդ քաղաքը պաշտպանվի Ասադի օդուժի ռմբակոծություններից»,- նշել է նա` հավելելով, որ այդ ժամանակ Թուրքիա փախստականներ չեն գնա: Թուրքիայի վարչապետը նաև ասել է. «Թուրքիան կարող է ընդլայնել անվտանգության գոտին, որ ստեղծված է Սիրիայի հետ սահմանի մոտ, որպեսզի թույլ չտա այնտեղից զինյալների ներթափանցում»: Սահմանամերձ այդ հատվածում տեղակայված են փախստականների ճամբարները: Անվտանգության գոտիները Անկարային թույլ են տալիս հսկել սահմանը՝ ամբողջությամբ չփակելով դրանք փախստականների համար:
Դավութօղլուն առաջարկում է Հալեպի օդային տարածքը հայտարարել ոչ թռիչքային