Միջազգային 

Հռոմի պապն ընդհատել է այցը Ֆիլիպիններ՝ մոտեցող փոթորկի պատճառով

analitik.am

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ստիպված է եղել ընդհատել այցը Ֆիլիպիններ՝ մոտեցող փոթորկի պատճառով: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Նա ներողություն է խնդրել բնակիչներից և անկեղծ ափսոսանք ու տխրություն արտահայտել՝ ելույթ ունենալով Լեյտե նահանգի բնակիչների առջև: Նահանգը 2013-ի փոթորկից ամենաշատն էր տուժել:

Պապը կրճատել է իր այցը 4 ժամով:

Կարճատև ելույթից հետո նա անմիջապես ուղևորվել է Տակլոբան քաղաքի օդանավակայան:

Նույն շարքից