Միջազգային 

Մեղավորները պետք է կրեն խստագույն պատիժ. Էլլա Պանֆիլովա

analitik.am

Ռուսաստանի մարդու իրավունքների լիազոր ներկայացուցիչ Էլլա Պանֆիլովան ցավակցություն է հայտնել Հայաստանի իր գործընկերոջը` Գյումրիում հայ ընտանիքի սպանդի հետ կապված` ասելով, որ այդ ցինիկ հանցագործությունը պետք է մանրակրկիտ ուսումնասիրվի:   «Ընդունեք մեր խոր ցավակցությունները Ավետիսյանների ընտանիքի ողբերգական սպանության կապակցությամբ: 


Վստահ եմ, որ նման ցինիկ հանցագործությունը պետք է մանրակրկիտ հետաքննվի, իսկ մեղավորները պետք է կրեն խստագույն պատիժ: Հաստատում եմ իմ պատրաստակամությունը` ակտիվորեն համագործակցել Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիների իրավունքների պաշտպանության գործում և ծայրահեղականության ու ահաբեկչության դեմ պայքարում: Խնդրում եմ` փոխանցեք իմ ցավակցությունները զոհերի հարազատներին»,- ասված է Պանֆիլովայի ուղերձում: 

Նույն շարքից