ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը կոչ են արել պայքար սկսել իսլամիստ ծայրահեղականների «թունավոր գաղափարախոսության» դեմ՝ պնդելով, որ հետախուզությունը պետք է հնարավորություն ունենա հետևելու գրոհայիններին համացանցում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով ֆրանսիական Le Figaro թերթին:
«Մենք տեսնում ենք թունավոր և ֆանատիկ գաղափարախոսություն, որի նպատակն է վերացնել ամենամեծ կրոններից մեկը՝ իսլամը, հրահրել հակամարտություններ և տարածել մահ և ահաբեկչություն: Մեր դաշնակիցների հետ մենք կպայքարենք դրա դեմ»,- ասել է Քեմերոնը: