Միջազգային 

Բելգիայում հակաահաբեկչական գործողությունից հետո՝ Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության

Մեծ Բրիտանիայում ոստիկանությունը բերվել է բարձր պատրաստվածության վիճակի։ Դա արվել է Բելգիայում հակաահաբեկչական գործողությունից հետո, որի ժամանակ սպանվել է երկու գրոհային, հաղորդում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Երկրում հայտարարվել է ոստիկանների և հրեական համայնքներում պարեկների նկատմամբ ահաբեկչության իրականացման վտանգի հինգ մակարդակից չորրորդը:

 

Մեծ Բրիտանիայի ողջ տարածքում ոստիկանության աշխատակիցներին ուղարկվել են հնարավոր վտանգի մասին նախազգուշացումներ:

 

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը մոտ ժամանակներս մտադիր է ժամանել Վաշինգտոն՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ անվտանգության հարցով շտապ բանակցություններ անցկացնելու նպատակով:

 

Ինչպես նշվել է, տվյալ որոշումը կայացվել է Փարիզում ահաբեկչական հարձակումների և համացանցում հաքերային հարձակումների աճող վտանգի առնչությամբ:

Նույն շարքից