Միջազգային 

Մոսկվայում հակամուսուլմանական ծաղրանկարների դեմ 100 000 հոգանոց բողոքի ակցիա կանցկացվի

analitik.am

Մոսկվայի մուսուլմանական համայնքը պատրաստվում է աննախադեպ բողոքի ակցիայի, որը պայմանավորված է ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի հրապարակած հակաիսլամիստական ծաղրանկարներով, գրում է news.mail.ru-ն։

 

Նշվում է, որ մի խումբ մուսուլման ակտիվիստներ քաղաքապետարան հայտ են ներկայացրել Սախարովի պողոտայում հունվարի 25-ին բողոքի խաղաղ ակցիա անցկացնելու թույլտվություն ստանալու համար։

 

Խաղաղ ցույցին մասնակցելու կգան մուսուլմանական համայնքի մոտ 100 000 ներկայացուցիչներ։

 

«Ռուսաստանի մուֆթիների խորհուրդ» կազմակերպությունը, որը հիմնադրվել է 1996-ին և միավորում է Ռուսաստանի մուսուլմաններին, հավանություն է տվել նախաձեռնությանը։

 

Իշխանությունները խոստացել են հայտին պատասխանել երկուշաբթի օրը։

Նույն շարքից