Միջազգային 

Եթե հայերը մուսուլման լինեին, Եվրոպան նրանց չէր աջակցի այնպես, ինչպես դա այսօր է անում. ԱՍԻՄԴԵՐ

analitik.am

Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարող թուրքական ամենաակտիվ կազմակերպություններից մեկի՝ այսպես կոչված «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի միության» (ԱՍԻՄԴԵՐ) նախագահ Գյոքսել Գյուլբեյը մամուլի հաղորդագրության միջոցով հայտարարել է, որ եթե հայերը մուսուլման լինեին, Եվրոպան նրանց չէր աջակցի այնպես, ինչպես դա այսօր է անում։


«Հայ պետական այրերն ու հայկական լոբբինգն օգտագործում են ամբողջ աշխարհով սփռված եկեղեցիներն ու հոգևորականներին՝ նրանց ներգրավելով իրենց աշխատանքներին։ Հայոց ցեղասպանության ճանաչման համար հայերը Եվրոպայում և ԱՄՆ-ում անընդհատ թմբկահարում են իրենց քրիստոնյա լինելու փաստը։


Հայերը, ելնելով իրենց սեփական շահերից, Եվրոպայում, ԱՄՆ-ում և Ռուսաստանում մուսուլմանների դեմ թշնամանք են սերմանում»,- ասել է Գյուլբեյը։

Նույն շարքից