Միջազգային 

Նիգերի մայրաքաղաքում բողոքի ցույց է իրականացվել Charlie Hebdo շաբաթաթերթի դեմ

analitik.am

Ինչպես հաղորդում է .INTERFAX.RU գործակալությունը, Նիգերի մայրաքաղաքային ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի նոր հրապարակման առիթով բողոքի ցույցի դուրս եկած ցուցարարների նկատմամբ:

 

Ավելի քան 1000 ցուցարարներ Նիամեի մզկիթի մոտ քարեր են նետել ոստիկանության ուղղությամբ՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով շաբաթաթերթի նոր համարում հրապարակված Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների առիթով:

Հիշեցնենք, որ նախօրեին Նիգերի մեկ այլ քաղաքում տեղի ունեցած բողոքի ցույցի ընթացքում զոհվել էր 4, իսկ վիրավորվել 45 մարդ:

 

 

Նույն շարքից