Միջազգային 

Պակիստանում իրականացվել են հակաահաբեկչական գործողություններ

analitik.am

Ինչպես հաղորդում է Ռիա Նովոստի գործակալությունը, Պակիստանում հատուկ հակաահաբեկչական գործողությունների արդյունքում ձերբակալվել են շուրջ 5 կասկածյալներ:

Ինչպես հայտնում են Պակիստանի ոստիկանությունից, ձերբակալվածները կասկածվում են ավելի վաղ Փեշեվար նահանգի ռազմական ուսումնարանի վրա հարձակման մեջ, երբ սպանվել էր 149 մարդ:

Վերջիններս ձերբակալվել են Պակիստանի ու Աֆղանստանի սահմանանի մոտ ու բոլորն էլ օտարեկրյա քաղաքացիներ են:

Հիշեցնենք, որ 2014 թ.-ի դեկտեմբերի 16-ին պակիստանյան թալիբների կողմից հարձակման էր ենթարկվել Փեշեվար քաղաքի ռազմական դպրոցն, ինչի արդյունքում զոհվել էր 149 մարդ, որից հետո իշխանությունները կրկին ընդունել են մահապատժի կիրառման մասին օրենքը:

 

 

 

 

 

 

Նույն շարքից