Միջազգային 

Ես դեմ չեմ, որ ռուսական ներդրումներն օրինական հիմքերով գան Վրաստան. Աբաշիձե

analitik.am

Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման հարցով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն կտրականապես հերքում է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կուսակցության այն հայտարարությունները, թե Վրաստանը զիջում է իր դիրքերը Ռուսաստանին՝ «կանաչ լույս» տալով այնպիսի ընկերությունների, ինչպես «Աերոֆլոտ»-ն է, գրում  է apsny.ge-ն։

 

«Երբ ասում են, որ ռուսական ընկերություններն առաջ են անցնում, երբ Վրաստանի իշխանությունները զիջում են դիրքերը, ցանկանում եմ հիշեցնել, որ հենց այդ կուսակցության իշխանության օրոք են Ռուսաստանին վաճառվել ռազմավարական օբյեկտներ»,- հայտարարել է Աբաշիձեն։

 

Ընդ որում՝ նա թվարկել է ռուսական ընկերությունների կողմից գնված օբյեկտներն էներգետիկայի, ջրամատակարարման, քիմիական և բանկային ոլորտներում։

 

«Ես դեմ չեմ, որ ռուսական ներդրումներն օրինական հիմքերով գան Վրաստան, քանի որ դա կնպաստի մեր երկրի զարգացմանը։ Մենք դեմ չենք, որ ռուսական ընկերություններն իրականացնեն իրենց գործունեությունը Վրաստանում, եթե դա կատարվում է գործող օրենքին համաձայն»,- ասել է Աբաշիձեն։

 

Նրա խոսքով՝ դա վերաբերում է նաև «Աերոֆլոտ»-ին, որը 6 տարվա ընդմիջումից հետո վերսկսել է  Մոսկվայի և Թբիլիսիի միջև կանոնավոր չվերթները։

Նույն շարքից