Միջազգային 

Թուրքիայի նախարարների կաբինետը կհավաքվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ

analitik.am

Թուրքիայի նախարարների կաբինետը կհավաքվի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ՝ հայտնում է TASS-ը: Առաջին անգամ ուղիղ քվեարկությամբ ընտրված հանրապետության առաջնորդն առաջին անգամ կգումարի նախարարների նիստ՝ քննարկելու համար կառավարության և նախագահի վարչակազմի միջև աշխատանքի համակարգման հարցերը:



Չնայած Էրդողանի նախաձեռնությունից հասարակության որոշակի մասի դժգոհությանը՝ երկրի Սահմանադրության 104-րդ հոդվածը նրան իրավունք է տալիս անհրաժեշտության դեպքում գումարելու նախարարների նիստ ՝ թեև Թուրքիան համարվում է խորհրդարանական հանրապետություն:



Կաբինետի նիստի նպատակն է նախարարությունների և նախագահի վարչակազմի շրջանակներում ստեղծված 12 վարչությունների միջև աշխատանքի համակարգման սկզբունքների մշակումը:



Այս նիստի ընթացքում նախագահը կառաջարկի աշխատանքների համակարգման իր նախագիծը ազգային անվտանգության, արտաքին քաղաքական գործունեության, տնտեսական ռազմավարության և տեղեկատվական տեխնոլոգիաների աշխատանքի ոլորտներում: Նաև կորոշվի, թե նախագահը հետագայում որքան հաճախ կգումարի կառավարության նիստ:

Նույն շարքից