Միջազգային 

Հասան Ռոհանին աշխատանքի է գնացել մետրոյով

analitik.am

Իրանի նախագահ Հասան Ռոհանին երկուշաբթի աշխատանքի է ուղևորվել մետրոյով: Այս մասին հայտնում է Fars գործակալությունը:

Մետրոյի «Ազադի» կայարանից Ռուհանին գնացել է «Իմամ Ալի» կայարան՝ ճանապարհին շփվելով ուղևորների հետ և լսելով նրանց խնդիրները:

Իրանում հունվարի 19-ին նշվում է Մաքուր օդի օրը, ինչի առնչությամբ Ռոհանին օգտվել է մետրոյից՝ որպես էկոլոգիապես մաքուր հասարակական տրանսպորտի տեսակից:

Նախագահին ուղեկցել է Բնապահպանության և շրջակա միջավայրի հարցերով կազմակերպության նախագահ Մասումա Իբտիկարը:

Այսօր հասարակական տրանսպորտից են օգտվել նաև իրանցի այլ պաշտոնատար անձինք:

Նույն շարքից