Միջազգային 

«Վեցյակի» և Իրանի միջև արդյունավետ բանակցություններ են եղել

analitik.am

Ժնևում միջազգային միջնորդների «վեցյակի» և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ անցկացված բանակցությունների հերթական փուլն օգտակար է եղել, կողմերը շարունակում են աշխատել հիմնական խնդիրների կարգավորման շուրջ, հանդիպման ավարտին լրագրողներին հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին, գրում է RIA Novosti-ն:


«Մենք քննարկել ենք բոլոր հարցերը: Այս բանակցությունները լուրջ և օգտակար են եղել: Մենք որոշել ենք քննարկումները շարունակել փետրվարի սկզբին, ճշգրիտ ամսաթիվն ու վայրը կորոշվեն մոտ ժամանակում»,- ասել է նա:


Արակչին ավելացրել է, որ դեռ վաղ է դատել բանակցային գործընթացում առաջընթացի մասին: «Մենք դեռևս փորձում ենք վերացնել տարաձայնությունները»,- նշել է նա:

Նույն շարքից