Միջազգային 

Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների դեմ ակցիա՝ Գրոզնիում

analitik.am

Չեչնիայի մայրաքաղաքում հավատացյալների ցույց է անցկացվում, որոնք դեմ են Մուհամեդ մարգարեի ծաղրանկարների հրապարակմանը, հաղորդում է Interfax.ru-ն:

 

Տեղի հոգևորականության տվյալներով՝ ցույցին մասնակցելու համար Գրոզնի են ժամանել հավատացյալներ ոչ միայն Չեչնիայի Հանրապետությունից, այլև Հյուսիսային Կովկասի այլ շրջաններից:

 

Ի սկզբանե Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովը, ով ցույցի մասին հայտնել էր Instagram-ում, կանխատեսել է, որ դրան կմասնակցի 500 հազարից ավելի մարդ, սակայն ավելի ուշ հայտնել է, որ ակցիայի մասնակիցների թիվը կարող է գերազանցել միլիոնը:

 

«Ֆրանսիացի լրագրողները նկարում են իբր Մարգարեին պատկերող ծաղրանկարներ: Մենք որոշում ենք կայացրել ժողովրդական ցույց անցկացնել՝ այդ գործողությունների դատապարտմանն ուղղված: Նախնական տվյալներով՝ ակցիային կմասնակցի 500 հազարից ավելի մարդ»,-չորեքշաբթի գրել էր Կադիրովը:

Նույն շարքից