Միջազգային 

Մենք առանց տատանվելու ընդունում ենք, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել. քուրդ գործիչ

analitik.am

Սելահեթթին Դեմիրթաշը CNNTurk հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել:

 

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատիա» քրդամետ կուսակցության համանախագահ  քուրդ գործիչը նաև նշել է, որ դրանում եղել է նաև քրդերի դերակատարությունը:

 

«Մենք առանց տատանվելու ընդունում ենք, որ Հայոց ցեղասպանություն տեղի է ունեցել: Քրդերն էլ, բոլորն էլ դերակատարություն են ունեցել այդ ցեղասպանության գործում: Սակայն քաղաքական որոշումը կայացնողները եղել են Թալեաթ փաշան ու Էնվեր փաշան և «Իթթիհաթ վե թերաքքին»: Եթե օսմանյան ողջ ժառանգությանը տեր եք կանգնում, դրան էլ տեր կանգնեք: Անգամ եթե այդպես չէ՝ առերեսվեք այդ ցավին»,- կոչ է արել նա:

Նույն շարքից